շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դրական դինամիկա կա, բայց խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Դրական դինամիկա կա, բայց խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Հունվարի չորսին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի՝ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հավելել է, որ Բաքվի կողմից դեռ պատասխան չկա։

Գրիգորյանը, սակայն, դրական դինամիկա ևս տեսնում է: ՛՛Դրական դինամիկա կա, սակայն կան որոշ հարցեր, որտեղ առաջընթաց չենք գրանցել: Հարցեր կան, որոնց դեպքում բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության ենք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել։ Ակնկալում ենք բանակցությունների միջոցով հնարավորինս շուտ վերջնականացնել խաղաղության պայմանագիրը։

Բանակցությունների սեղանին այն, ինչ կա, և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, Հայաստանի համար ստեղծում են անվտանգության երաշխիքներ։

Հունվարի վերջին համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն՛՛,-մանրամասնել է ԱԽ քարտուղարը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: