երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դպրոցները, որտեղ դասարանի կամ ուսուցչական կազմի 10 տոկոսի չափ կլինի կորոնավիրուսի դեպք, միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին. նախարար

Դպրոցները, որտեղ դասարանի կամ ուսուցչական կազմի 10 տոկոսի չափ կլինի կորոնավիրուսի դեպք, միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին. նախարար

Այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափ կլինի կորոնավիրուսի դեպք, կամ ուսուցչական կազմի մոտ կլինեն դեպքեր, այդ դպրոցները միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։ Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ցավոք սրտի, համավարակը մտավ մեր կյանք, ու մենք որևէ ժամանակագրական պատկերացում չունենք՝ այն կավարտի՞ երկու ամսից, վեց ամսից, մեկ տարուց, երկու տարուց. եթե նախորդ տարի կտրուկ լոքդուները արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը բավական վնասակար հետևանքներ է ունենում», - Ազգային ժողովում ասաց նախարաը։

Նա նշեց, թե Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցների մեջ նշել է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է կարճ ընթացքում իրականացնել, որովհետև ունենք երեխաների թե հոգեկան առողջության, թե զարգացման, թե սնուցման ու մի շարք այլ պրոբլեմներ, որոնց վրա չի կարելի աչք փակել։

  • Կիսվել: