երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք Ադրբեջանի՝ զորավարժություն անելու տեղեկությունը

Դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք Ադրբեջանի՝ զորավարժություն անելու տեղեկությունը

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է Ադրբեջանում մեկնարկող զորավարժությունների մասին:

«Հայաստանի սահմաններին լարված ճգնաժամային իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում է լայնամասշտաբ զորավարժություններ: Մեր ունեցած բոլոր դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք նաև այս տեղեկությունը՝ որպես թշնամու սադրանքների շարունակություն և տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիք»,-գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Սյունիք մարզում իրադրությունը դեռ չի հանգուցալուծվել: Ադրբեջանցի զինվորականները հրաժարվում են հետ քաշվել ելման դիրքեր, և այս պահին գտնվում են հայկական տարածքից մոտ 3-4 կիլոմետր ներս՝ Սև լճի և Մեծ Իշխանասարի հատվածում:

  • Կիսվել: