ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժումը վաղը անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չի ունենա. Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը վաղը անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չի ունենա. Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը վաղը անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չի ունենա։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

՛՛Վաղը մեր ամբողջ օրը նվիրում են մեր ծրագրային դրույթների քննարկմանը։ Ունենալու ենք սոցիալ-տնտեսական եւ անվտանգության թեմաներով քննարկումներ։ Իսկ կիրակի՝ ժամը 18։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք համազգային հանրահավաք՛՛,-նշեց նա:

Սաղաթելյանը հայտնեց նաեւ, որ վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով։

 

 

  • Կիսվել: