չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
«Դիմադրություն» շարժումը հունիսի 16-ին իրազեկման երթ կանցկացնի, հունիսի 18-ին՝ հանրահավաք. Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը հունիսի 16-ին իրազեկման երթ կանցկացնի, հունիսի 18-ին՝ հանրահավաք. Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը հունիսի 16-ին Արաբկիրից իրազեկման երթ կանցկացնի, իսկ հունիսի 18-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում:  Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Հանրահավաքին բացառապես խոսելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնելու: Բոլոր ուղղություններով ներկայացնելու ենք մեր պատկերացումները»:

 

  • Կիսվել: