ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Դիմադրություն» շարժումը երթ է անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով (ուղիղ)

«Դիմադրություն» շարժումը երթ է անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակից այսօր՝ հուլիսի 8-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման քայլերթը:

Մասնակիցները կշարժվեն Սայաթ-Նովայի պողոտայով, ապա կրկին կվերադառնան հրապարակ՝ անելիքներն ամփոփելու:

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօրվա հանրահավաքին չի մասնակցի, քանի որ աշխատանքայի այցով մի քանի օր է՝ գտնվում է Ստրասբուրգում:

Նա այսօր ուղերձ է հղել Ստրասբուրգից՝ նշելով. «Իմ այցի նպատակն էր ներկայացնել նաեւ «Դիմադրության» շարժման, խորհրդարանական ընդդիմության տեսակետները, մոտեցումները, ծրագրերը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի անվտանգության մեր պատկերացումների, կարմիր գծերի եւ առհասարակ, մեր ժողովրդի մոտեցումների մասին: Հանդիպումների ժամանակ խոսվել է նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրների, ժողովրդավարական գործընթացների մասին»:

 

  • Կիսվել: