չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժումը այսօր` 18:00-ին, համազգային հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրություն» շարժումը այսօր` 18:00-ին, համազգային հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրություն» շարժումը երեկ եւ այսօր անհնազանդության ակցիաներ չի անցկացրել: Այսօր Ֆրանսիայի հրապարակում` ժամը 18:00-ին,  նախատեսված է համազգային հանրահավաք անցկացնել:

Երեկ Ֆրանսիայի հրապարակում ասուլիս տվեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, ով հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից փոխվելու է շարժման մարտավարությունը: Ըստ Սաղաթելյանի «Շարժումը վերջին 30 տարվա Հայաստանի անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, իր չափերով, իր ժողովրդականությամբ, եւ նրա բնորոշմամբ Ղարաբաղյան երկրորդ շարժում է:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ, շրջափակվում կառավարական եւ պետական շենքեր: Շարժման ակցիաներին մասնակցում են ինչպես խորհրդարանական ընդդիմությունը, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը:

  • Կիսվել: