ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման մասնակիցները հասան Ֆրանսիայի հրապարակ (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժման մասնակիցները հասան Ֆրանսիայի հրապարակ (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժումն այսօր Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքից քայլերթով հասավ Ֆրանսիայի հրապարակ:

«Նիկոլ Փաշինյանի երեկվա եւ Իլհամ Ալիեւի այսօրվա հայտարարությունների մասին շատ մանրամասն կխոսենք շաբաթ օրվա մեր հանրահավաքում: Այդ հանրահավաքում խոսելու ենք նաեւ «առանց Նիկոլ Հայաստանի» մասին եւ թե սրանց հեացնելուց հետո ի՛նչ քայլերով ենք դուրս բերելու երկիրն այս վիճակից: Մենք պայքարի ընկերներ ենք, եւ մեր պայքարը հաղթանակից բացի այլ տարբերակ չունի»,-հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ նախքան հրապարակ հասնելը շարժման մասնակիցները կանգ առան Քննչական կոմիտեի շենքի մոտ, իսկ հաջորդ կանգառը Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ էր:

 

  • Կիսվել: