չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվում են Ոստիկանություն (ուղիղ)

«Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվում են Ոստիկանություն (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքն ընդմիջվեց քայլերթով։

Շարժման մասնակիցները երթ են իրականացնում դեպի ոստիկանություն։

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վերջին շաբաթվա ընթացքում ոստիկանության ստացած պարգեւավճարների թիվը, խոսեց ոստիկանության ապօրինությունների մասին եւ հայտարարեց, որ երթով կգնան ոստիկանություն՝ պահանջելու, որ վերջ տան անօրինական գործողություններին եւ պատասխանատվության ենթարկեն բռնություն գործադրած ոստիկաններին։

Երթը կանցկացվի Մաշտոցի պողոտայով, ապա Թումանյան փողոցով դեպի Նալբանդյան փողոց, որտեղ էլ գտնվում է ոստիկանության կենտրոնական շենքը։

 

  • Կիսվել: