երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման հանրահավաքն այսօր ավարտվեց. վաղը ժամը 8.00-ից անհնազանդության ակցիաները կվերսկսվեն

«Դիմադրություն» շարժման հանրահավաքն այսօր ավարտվեց. վաղը ժամը 8.00-ից անհնազանդության ակցիաները կվերսկսվեն

Վաղը մայիսի 19-ին, շարունակվելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց. ՛՛Այլ տարբերակ չկա, մենք մեր քայլերով, գործողություններով պետք է մեր թիվն ավելացնենք, ծավալը մեծացնենք, եւ հասնենք մեր առաջ դրած նպատակին։ Առավոտյան ամբողջ կազմով միացեք բողոքի ու անհնազանդության ակցիաներին:

Միասին ծանր ու դժվար գործ ենք սկսել, բայց վստահ եղեք, որ միասին այս գործն ավարտելու ենք հաղթանակով, որովհետև պինդ եք, ամուր ու վճռական եք, մենք միասնական ենք:

Սաղաթելյանի խոսքով՝ այսօր նորից փաստել են, որ իրենց շարժումը կասեցնել հնարավոր չէ. ՛՛Այսօր 600-ից ավելի բերման ենթարկվածներ ենք ունեցել, հիմա բոլորն այստեղ են։ Պետք է համախմբվենք, շատանանք ու այս գործը հասցնենք իր հաղթական ավարտին՛՛։

ԱԺ փխնախագահը նշեց, որ վաղըժամը 8։00-ից անհնազանդության ակցիաները մեկնարկելու են Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի ՛՛Հարսնաքարի՛՛ մոտից, Նոր Նորքի ՛՛Մեգա մոլի՛՛ դիմացից, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։

Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

  • Կիսվել: