ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ավարտվեց, հաջորդը՝ հուլիսի 15-ին

«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ավարտվեց, հաջորդը՝ հուլիսի 15-ին

Մեր շարժման արդյունքների վերաբերյալ գնալով մեծանում է միջազգային արձագանքը։ Խայտառակ քաղաքական հետապնդումները Հայաստանում այլևս գաղտնի չեն կարող մնալ։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ  ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հուլիսի 15-ին, ժամը 19.30-ին Ֆրանսիայի հրապարակում կունենանք հանրահավաք, շաբաթվա ընթացքում ակցիաներ, գործողություններ կլինեն։ Ընդդիմությունը, իհարկե, սխալներ ունի, բայց մեր սխալները հազարավոր զոհերի ու հայրենիքի կործանման չեն բերել։ Հաղթանակ ունենալու ենք, մեր նպատակները համազգային են՛՛:

Վարդևանյանը հավելեց. ՛՛Կա ՔՊ-ական իշխանություն և ժողովրդի իշխանություն։ Ժողովրդի իշխանության կարգավիճակն արդեն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտոնապես խոսում են, որ մենք միասին կարողացել ենք կանխել օրվա իշխանությունների և իրենց ցանկությունները՛՛։

Այնուհետեւ մեկնարկեց ՛՛Դիմադրություն՛՛ շարժման երթը: Երթի մասնակիցները քայլերթ կատարեցին Երևանի կենտրոնական փողոցներով, այնուհետեւ վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ամփոփվեց հանրահավաքային օրը:

 

  • Կիսվել: