շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ ռեկտոր․ կառավարությունը հաստատեց

Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ ռեկտոր․ կառավարությունը հաստատեց

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հայտնում է․ «Այսօր, վերջապես, ՀՊՏՀ ռեկտորի «չարչարկված» հարցը ստացավ օրնական լուծում, և ընտրության արդյունքները հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել ընկերներիս և ուսանողներիս այս ամիսների ընթացքում կողքիս լինելու և ինձ աջակցելու համար: Չնայած բոլոր դժվարություններին` արդարությունը հաղթեց:

Սիրելինե՜րս, համավարակն ու պատերազմը առավել վառ ի ցույց դրեցին կրթության ու գիտության զարգացման ու բարեփոխման կարևորությունը մեր երկրում: Ներկա պայմաններում, մեզ` ոլորտի ներկայացուցիչներիս, ոչինչ չի մնում անելու, քան լծվելու մեր բուհը լավագույններից մեկը դարձնելու պատասխանատու գործին, որից մեզ ոչինչ չի կարող շեղել: Այսօրվանից սկսած չեմ արձագանքելու ոչ մի գրառման, ոչ մի մեղադրանքի, ոչ մի ստահոդ տեղեկատվական «գրոհի», քանզի իրական կյանքը չի կարող պարտվել վիրտուալին, գործը չի կարող պարտվել պոպուլիզմին, ճշմարտությունը` ստին, սերը` չարությանը, և վերջապես` իրական Հայաստանը չի կարող պարտվել ֆեյսբուքահայաստանին:

Մերը` գործն է, արդյունք գրանցելը ու մենք միասին, անշուշտ, հաջողելու ենք։

 
 

P.S. Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանին և նախկին փոխնախարար Գ. Թամրազյանին սկզբունքայնության և աջակցություն համար»:

 

  • Կիսվել: