շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դեսպանը Ռումինիայի վարչապետին ներկայացրել է Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Դեսպանը Ռումինիայի վարչապետին ներկայացրել է Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Ռումինիայի վարչապետ Իոն֊Մարչել Չոլակուի/Ion-Marcel CIOLACU հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը։ Տեղեկանում ենք Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից։

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ֊ռումինական հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան, ընդգծվել, որ լավ նախադրյալներ են ստեղծվել երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակ տեղափոխելու համար։

Զրուցակիցները քննարկել են հայ֊ռումինական համագործակցության հեռանկարները քաղաքական, տնտեսական, հեռահաղորդակցության, գիտա֊կրթական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները Հայաստան֊Եվրոմիություն համապարփակ գործընկերության շրջանակներում։

Անդրադառնալով ընդլայնված սևծովյան տարածաշրջանում անվտանգային գործընթացներին՝ դեսպան Մինասյանը Ռումինիայի կառավարության ղեկավարին է ներկայացրել Արցախում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները։

Հանդիպման ավարտին Ռումինիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար։

 

  • Կիսվել: