երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Դեսպան Վիրաբյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի փոխնախագահ Կարոլինա Լոսադայի հետ

Դեսպան Վիրաբյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի փոխնախագահ Կարոլինա Լոսադայի հետ

Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է  Արգենտինական Հանրապետության Սենատի փոխնախագահ, Սենատի անդամ Կարոլինա Լոսադայի հետ:

Արգենտինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը:

  • Կիսվել: