երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեսպան Վիրաբյանի և Չիլիի նախագահի առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային վերջին զարգացումներին

Դեսպան Վիրաբյանի և Չիլիի նախագահի առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային վերջին զարգացումներին

Հունիսի 29-ին Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանն (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերն է հանձնել Չիլիի Հանրապետության նախագահ Գաբրիել Բորիչին՝ «Լա Մոնեդա» նախագահական պալատում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Այնուհետև տեղի է ունեցել առանձնազրույց, որին ներկա էր նաև Չիլիի արտաքին հարաբերությունների նախարար Ալբերտո վան Կլավերենը:

Դեսպան Վիրաբյանը ներկայացրել է երկկողմ օրակարգի զարգացմանը միտված դեսպանության առաջիկա ծրագրերը, ոլորտային համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը նախորդել էին հավատարմագրերի պատճեների հանձնումը Չիլիի արտաքին հարաբերությունների նախարարության արարողակարգի գլխավոր տնօրեն Մանահի Պակարատիին և հանդիպումներ արտաքին գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

  • Կիսվել: