շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դեսպան Թումանյանն Իրանում Բանգլադեշի դեսպանին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Արցախում

Դեսպան Թումանյանն Իրանում Բանգլադեշի դեսպանին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Արցախում

Ապրիլի 8-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերին:

ՀՀ դեսպանը խոստացել է աջակցել դեսպան Ազամ Սարքերի հավատարմագրերը ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին հանձնելու արարողության կազմակերպմանը (ընթացիկ տարվա մայիսի երկրորդ կեսին):

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Արցախյան հակամարտության էությունը, խոսել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և հետպատերազմյան զարգացումների մասին:

Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական հնարավորությունները երկկողմ առևտրի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կարևորվել է տնտեսության ոլորտը համակարգող պաշտոնյաների և գործարարների միջև գործնական կապերի ստեղծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների (փոխայցելություններ, համաժողովներ, այդ թվում՝ հեռավար) անցկացումը:

  • Կիսվել: