ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դեսպան Տոլմաջյանը Մոնակոյի հայ համայնքին է ներկայացրել ՀՀ ու Արցախի շուրջ իրավիճակը

Դեսպան Տոլմաջյանը Մոնակոյի հայ համայնքին է ներկայացրել ՀՀ ու Արցախի շուրջ իրավիճակը

Մարտի 27-ին Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-մոնեգասկյան հարաբերությունների և երկկողմ շփումներում Մոնակոյի հայ համայնքի դերակատարության վերաբերյալ։ Քննարկվեց մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում դեսպանը պատասխանեց Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին և ներկայացրեց Հայաստանի ու Արցախի շուրջ տիրող իրավիճակը և առկա մարտահրավերները։

  • Կիսվել: