շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ դեսպանը և Հավրի քաղաքապետը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման հարցեր

ՀՀ դեսպանը և Հավրի քաղաքապետը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման հարցեր

Սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզում Հայաստանի դեսպանատանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ, Հավր-Սեն մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպին։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
«Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ հայ-ֆրանսիական ավանդական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։
 
Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Էդուար Ֆիլիպին Հայաստանին ու հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում աջակցության ու հայ-ֆրանսիական բարեկամական կապերին հավատարիմ լինելու համար»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: