ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Դեսպան Սմբատյանը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը

Դեսպան Սմբատյանը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը

Փետրվարի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ։ Այդ մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին Եվրոպական միության հետ Հայաստանի և Վրաստանի համագործակցության, ինչպես Արևելյան գործընկերության ձևաչափում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության վերաբերյալ։

ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: