երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ ամփոփեցինք մեր երկու երկրների միջև համագործակցությունը. Ֆրանսիայի դեսպան

Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ ամփոփեցինք մեր երկու երկրների միջև համագործակցությունը. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայացնող դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ։ Այս մասին Օլիվիե Դըկոտինյին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ, ով ներկայացնում է Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, ամփոփեցինք մեր երկու երկրների միջև համագործակցությունը մեր ընդհանուր արժեքների առաջխաղացման համար էական նշանակություն ունեցող այս հարթակներում»,- նշվում է հայալեզու գրառման մեջ:

  • Կիսվել: