երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Դեսպան Հովհաննես Վիրաբյանը իր հավատարմագրերն է հանձնել Պերուի նախագահին

Դեսպան Հովհաննես Վիրաբյանը իր հավատարմագրերն է հանձնել Պերուի նախագահին

Պերուում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես) Հովհաննես Վիրաբյանը իր հավատարմագրերն է հանձնել Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 
 
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Պերուի արտաքին հարաբերությունների նախարար Անա Խերվասին:
 
Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը: 

  • Կիսվել: