հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Փետրվարի 9 -ին Դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին ելույթներով են հանդես եկել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը:

  • Կիսվել: