երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դեսպան Ենգիբարյանը Բադեն-Բադենի քաղաքապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Դեսպան Ենգիբարյանը Բադեն-Բադենի քաղաքապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունվարի 6-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանությունում հյուրընկալել է ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Բադեն-Բադեն քաղաքի քաղաքապետ Դիթմար Շպեթին և տիկնոջը, հայտնում են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բադեն-Բադենի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև քաղաքային գործընկերությանը վերաբերող հարցերին:

Դեսպան Ենգիբարյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս:

 

  • Կիսվել: