ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեսպան Բեջանյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

Դեսպան Բեջանյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

Սինգապուրում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) հավատարմագրերն է հանձնել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին։ Սինգապուրի նախագահը շնորհավորել է դեսպան Բեջանյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով վերջինիս բեղմնավոր աշխատանք Սինգապուրում: Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ Սերոբ Բեջանյանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում դեսպան Բեջանյանը հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ շեշտելով 2020թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և Լեռնային Ղարաբաղի ժողովորդի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քայլերը։

Առանձին ուշադրություն հրավիրվել Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհին կապող Լաչինի միջանցքի՝ ավելի քան 6 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման և ԼՂ 120.000 ժողովրդի շրջափակված լինելու հանգամանքների վրա։ Դեսպան Բեջանյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։

  • Կիսվել: