շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Դեսպան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը

Դեսպան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը

Հունվարի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Վալերի դը Բուի հետ։
 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բելգիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության գործընկերության ձեռքբերումները և այդ գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
 
 
«Զրուցակցի խնդրանքով դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը և ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: