հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեսպան Բալայանն ընդունել է պատմաբան Դիրկ Ռոոդզանտին

Դեսպան Բալայանն ընդունել է պատմաբան Դիրկ Ռոոդզանտին

Դեսպան Տիգրան Բալայանը հունիսի 1-ին ընդունել է նիդեռլանդացի պատմաբան, Ամստերդամի համալսարանի դասախոս, դոկտոր Դիրկ Ռոոդզանտին, ով ապրիլի 23-ին պաշտպանել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված իր ատենախոսությունը։ Ատենախոսությունը հիմնված է 1889-1923 թթ. նիդեռլանդական դիվանագիտական արխիվների, մամուլի հրապարակումների վրա:
 
Ատենախոսությունն ամփոփված է Ռոոդզանտի հեղինակած «Հայկական սարսափները» գրքում։ Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել գիտնականին կատարված հսկայածավալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հետազոտության հանրայնացումը կարևոր է հատկապես հիմա, երբ ակնկալվում է ՆԹ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
 
Դեսպան Բալայանն ու դոկտոր Ռոոդզանտը համակարծիք էին, որ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիան և Ադրբեջանի զորքերի ներխուժումը Հայաստանի տարածք ցեղասպան քաղաքականության շարունակություն են հանդիսանում, և դրա հեղինակները բացահայտ խոսում են այդ մասին:
 
Հանդիպմանը քննարկվել է նաև այլ լեզուներով գրքի հրատարակության և պատմաբանի հավաքած նյութերեի հիման վրա ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը:

 

  • Կիսվել: