ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեսպան Ավագյանը կարևորել է Սյունիքի և Արևելյան Ատրպատականի միջև փոխգործակցության զարգացումը

Դեսպան Ավագյանը կարևորել է Սյունիքի և Արևելյան Ատրպատականի միջև փոխգործակցության զարգացումը

Ս․թ․ հուլիսի 29-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ։ Այդ մասին ասված է Իրանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
 
«Զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Երկուստեք նշվել է, որ առկա են բոլոր հնարավորությունները ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։
 
Դեսպան Ավագյանը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորել է ՀՀ Սյունիքի մարզի և վերջինիս սահմանակից ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև տարբեր ոլորտներ ընդգրկող փոխգործակցության զարգացումը»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: