երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դեսպան Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի նորընտիր սենատոր Հալինա Բիեդային և նախորդ գումարման Սեյմի պատգամավոր Թոմաշ Օլիխվերին

Դեսպան Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի նորընտիր սենատոր Հալինա Բիեդային և նախորդ գումարման Սեյմի պատգամավոր Թոմաշ Օլիխվերին

Դեկտեմբերի 8-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է նորընտիր սենատոր Հալինա Բիեդային և նախորդ գումարման Սեյմի պատգամավոր Թոմաշ Օլիխվերին, հայտնում են Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:

՛՛Հանդիպմանը քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպան Արզումանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Օլիխվերին հայ-լեհական բարեկամական կապերի խորացման և միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ պարգևատրվելով Լեհաստանում Հայաստանի դեսպանության շնորհակալագրով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: