երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դեռ վաղ է խոսել Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների ճամաչման մասին․ Ընդդիմադիր պատգամավոր

Դեռ վաղ է խոսել Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների ճամաչման մասին․ Ընդդիմադիր պատգամավոր

Դեռ վաղ է խոսել Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների ճամաչման մասին, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես առաջ է մղել ազգերի ինքնորոշման իրավունքը, հատկապես Արցախյան հակամարտության համատեքստում էլ երեք սկզբունքներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է, և այդ սկզբունքի հիման վրա պետք է լուծվի հիմնախնդիրը։ Ես կարծում եմ՝ հայկական կողմի համար բարդ է խոսել ինքնորոշման իրավունքի հիման վրա ձևավորված այլ միավորների ճանաչման մասին, քանի դեռ հայկական կողմը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Եթե հայկական կողմը հատկապես պատերազմի ընթացքում վճռականություն չի ունեցել ճանաչելու Արցախի Հանրապետությունը, մի փոքր բարդ է խոսել մյուս ձևավորված միավորների անկախության ճանաչման մասին։ Նույն տրամաբանությամբ դուք կարող եք հարցնել մեր տարածաշրջանում ինքնորոշման իրավունքի վրա ձևավորված այլ միավորների ճանաչման կամ չճանաչման մասին։ Այստեղ մի փոքր պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական իրավիճակը, և բացառված չէ, որ ամեն վայրկյան ինչ-որ բան տեղի կունենա։ Աշխարհաքաղաքական նոր վերաձևումներ են տեղի ունենում, այդ թվում՝ մեր տարածաշրջանին է դա անդրադառնալու, բայց այս պահին վաղաժամ է խոսել այդ երկու ձևավորված միավորների ճանաչման մասին»,- ասաց Աննա Գրիգորյանը։

  • Կիսվել: