ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դեռ պարզ չէ, թե որոնք են սահմանին հարաբերական անդորրի իրական պատճառները. Տիգրան Աբրահամյան

Դեռ պարզ չէ, թե որոնք են սահմանին հարաբերական անդորրի իրական պատճառները. Տիգրան Աբրահամյան

Թեեւ այժմ առաջնագծում հարաբերական անդորր է, սակայն դրա իրական պատճառները դեռ պարզ չեն։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արդյո՞ք դա պայմանավորված է ՀՀ իշխանությունների առաջարկով, թե՞ ինչ-որ բանավոր համաձայնությամբ, որը ինչ-որ փուլում երաշխիքներից կարող է իրավական ուժ ունեցող ինչ-որ փաստաթղթի վերածվել։ Թե՞ դա պայմանավորված է առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Նախիջեւանի ուղղությամբ վերախմբավորմամբ»,- հարցրեց Աբրահամյանը։

Այդ ամենը, ըստ ընդդիմադիրի, կարող է նոր սպառնալիքներ ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։

  • Կիսվել: