կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Դեպք է եղել, որ Ռուստամ Բադասյանին էլ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել

Դեպք է եղել, որ Ռուստամ Բադասյանին էլ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել

Այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է որոշում ընդունել, որ քաղաքացին, եթե առևտրի կենտրոնից, խանութից դուրս է գալիս ու այդ պահին չունի ՀԴՄ, իր նկատմամբ վարչարարություն կիրառվի։

Ռուստամ Բադասյանն էլ ասաց, թե հնարավոր է նման բան, եթե իրենց բյուջեն 100 անգամ ավելի շատ լինի։

«Այսինքն՝ այսպիսի վարչարարություն իրականացնելը ենթադրում է, որ ՊԵԿ-ը մոտ 100 հազար աշխատող պետք է ունենա, որ անի։ Հարց է առաջանում՝ առհասարակ, դա արդյունավե՞տ է, թե՞ չէ», - նշեց ՊԵԿ նախագահը։

Նա ասաց, թե դեպք է եղել, որ իրեն էլ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել։

«Շատ ակներև է, որ կա ստվեր, կա մեծ թվով վարչարարական խնդիր, բայց դա չի նշանակում, որ աճ չի գրանցվում», - նշեց Բադասյանը։

  • Կիսվել: