ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Դեպի Եվրամիություն ճանապարհը երկար է. Խաչատուրյանն այց հարցում ակնկալում է Գերմանիայի աջակցությունը

Դեպի Եվրամիություն ճանապարհը երկար է. Խաչատուրյանն այց հարցում ակնկալում է Գերմանիայի աջակցությունը

Մենք հասկանում ենք, որ դեպի Եվրամիություն ճանապարհը երկար է։ Այս մասին Երեւանում Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ պարտադիր չէ, որ այս հարցը հենց այժմ ընդգրկվի օրակարգում։

Խաչատուրյանը հիշեց այն երկրների փորձը, որոնք նախկինում անցել են այս ճանապարհով.

Նա հավելեց. ՛՛Միևնույն ժամանակ, մենք լսել ենք տարբեր գնահատականներ այս հարցում, որոնք հաճախ ուղղված են վախ սերմանելուն։ Բայց դա որևէ ընդհանուր բան չունի նրա, ինչին մենք ձգտում ենք։ Այստեղ չկա պարտադրանք, այլ կա ըմբռնում և առաջ գնալու ցանկություն։ Չեմ կարող ասել, թե երբ կավարտվի այս գործընթացը, բայց մենք միանշանակ Գերմանիայի աջակցության կարիքն ունենք՛՛:

ՀՀ նախագահը նաև հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում առաջընթաց կգրանցվի։

  • Կիսվել: