չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման հետևանքով․ վարչապետ

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման հետևանքով․ վարչապետ

Իմ տպավորությամբ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման և պատասխան չտալու հետևանքով։ Այս մասին այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես երեկ էլ Անվտանգության խորհրդում ունեցած իմ ելույթում հայատարարեցի, որ սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը կարևոր է, նախկինում մեր արած առաջարկությունները ուժի մեջ են դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու համար»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց՝ դեռևս 2021-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ:

«Նախընտրական շրջանում, դրանից առաջ և հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը: Եվ ըստ էության մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով: Եվ ըստ էության բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով շարժվել առաջ: Իմ տպավորությամբ, գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: