ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է իրականացվեն բանակցությունների ճանապարհով. Ֆրանսիայի ԱԳՆ

Դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է իրականացվեն բանակցությունների ճանապարհով. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ և կոչ է անում կողմերին պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում կնքված հրադադարի պայմանները։Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ֆրանսիան խորապես մտահոգ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում անվտանգության իրավիճակի վատացման ու ծանր զինտեխնիկայի ենթադրայալ կիրառման առնչությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ հատկապես հայկական կողմից։ Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչի վերաբերյալ նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՛՛։

Ֆրանսիան հիշեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որտեղ կոչ էր արվում անհապաղ թուլացնել լարվածությունը։

Անդրադառնալով սահմանազատման ու սահանագծման հարցերին՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է. ՛՛Սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է իրականացվեն բանակցությունների ճանապարհով:

Ֆրանսիան կրկին ընդգծել է գործընթացում իր ներդրումն ունենալու պատրաստակամությունը:

  • Կիսվել: