չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում կհայտարարվի եռօրյա սուգ․ Վարչապետ

Դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում կհայտարարվի եռօրյա սուգ․ Վարչապետ

Դեկտեմբերի19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օր և այս կապակցությամբ դեկտեմբրի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց  հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 

«Կկազմակերպվի հիշատակի երթ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր և  հիշատակի այլ միջոցառումներ։ Այդ օրվա դրությամբ հավանական է մեր ոչ բոոր նահատակների մարմինները հայտնաբերված լինեն, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը կարծում եմ, այլևս չի կարելի հետաձգել»,- նշեց վարչապետը՝ կրկին հաաստիացնելով, որ մարմիններ որոնման ճանաչման, անհետ կորածների հտնվելու վայրի պարզաբանման աշխատանքները ավելի ինտենսիվ կդառնան։

«Այս գործընթացը նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի մասն է և ոչ մի րոպե չի կարող կանգ առնե»,- ասաց Փաշինյանը։

 

 

  • Կիսվել: