շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է, իսկ Բաքվում ռազմական շքերթ է լինելու․ Զոհրաբյան

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է, իսկ Բաքվում ռազմական շքերթ է լինելու․ Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր գրառմամբ անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին, մասնավորապես, նշելով.

«Այսօր՝ Արցախի անկախության հռչակման օրը, Բաքուն ռազմական շքերթով ջնջելու է մեր արժանապատվությունը:

 

Իսկ 2006 թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ Կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի։
Սահմանադրության տեքստում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։ 

Եւ այսօր, Արցախի անկախության օրը, Բաքվում ռազմական շքերթով, Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությամբ,  կամրագրվի որպես Արցախի թուրքացման ու մեր արժանապատվության ոչնչացման օր։

Էսպիսի անամոթ ու ցինիկ դավաճանություն հայ ժողովրդի պատմության մեջ չէր եղել»։

  • Կիսվել: