ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դեբեդ գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա

Դեբեդ գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Դեբեդ գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։

«Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին:

Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը», - գրել է Դերձյանը։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ մանկահասակ երեխային 3-4 մետր բարձրությունից Դեբեդ գետն է գցել մայրը, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ձերբակալվել։

  • Կիսվել: