ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դե հարկերը հավաքեք, որ սուբվենցիան ստանաք. Փաշինյանը՝ Լեռնանցք համայնքի ղեկավարին

Դե հարկերը հավաքեք, որ սուբվենցիան ստանաք. Փաշինյանը՝ Լեռնանցք համայնքի ղեկավարին

Վարչապետ Նիոկոլ Փաշինյանն  ու կառավարության անդամներն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Լեռնանցք համայնքում վարչապետը մասնակցեց 8 բնակարանի հանձնման արարողությանը, այցելեց բնակարան ստացած ընտանիքներին:Փաշինյանը համայնքի ղեկավարից հետաքրքվեց գյուղի ճանապարհների մասին.

«Բա էս ճամփեքի վիճակը ո՞նց ա լինելու, ինչքա՞ն սուբվենցիա ունեք այս տարի։ Դե հարկերը հավաքեք, որ սուբվենցիան ստանաք։ Էս վերջերս գիտեք՝ ինչ ենք պարզել, որ էս գյուղապետերը, պարզվում է՝ 100 տոկոս հարկերը հավաքելու ձևն էլ չգիտեն. գիտեք՝ ի՞նչ են անում, նպաստ են տալիս, հետո հետ են հավաքում»,- ասաց  վարչապետը։

Վարչապետը համայնքի ղեկավարին կոչ արեց հարկերը նորմալ հավաքել, որպեսզի հնարավոր լինի գյուղի ճանապարհների և մանկապարտեզի հարցը լուծել։

  • Կիսվել: