շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանը քննարկել են տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող խնդիրների շրջանակ

Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանը քննարկել են տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող խնդիրների շրջանակ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:

  • Կիսվել: