երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Կողմերը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը և ընդգծել առաջիկայում 19-րդ նիստի անցկացումը: ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներն ու դրանց կարգավորման ուղիները:

  • Կիսվել: