երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում որոշեց Արմավիրի մարզպետ նշանակել Դավիթ Խուդաթյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Խուդաթյանը մինչ այդ զբաղեցնում էր Արմարվիր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը:

Խուդաթյանն էլ իր հերթին դիմելով Կառավարության անդամներին ասաց. «Մեծարգո վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ վստահության համար: Աշխատանքը հարազատ մարզում՝ մարզպետի պաշտոնում կիարականացնեմ մեծ պատասխանատվությամբ»:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Արմավիր համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ Արմավիրի  մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվեց անցյալ շաբաթ, Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո։

  • Կիսվել: