երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դատարանը բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը

Դատարանը բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամ բավարարեց զենքի առևտրով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (պատրոն Դավիթ)  կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո)։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Պատրոն Դավիթին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

Ավելի վաղ Գասլստյանը հայտարարություն էր տարածել, հայտնելով, որ նախաքննության այս փուլում զերծ կմնա քրեական գործի անհիմն լինելու վերաբերյալ այլ մանրամասները հրապարակային ներկայացնելուց և դրանց կանդրադառնա՝ կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից քննելուց հետո։

 

  • Կիսվել: