երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դատավորների բարեվարքության մասին նախագծերի փաթեթը դժվարությամբ, բայց ընդունվեց

Դատավորների բարեվարքության մասին նախագծերի փաթեթը դժվարությամբ, բայց ընդունվեց

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը վերջին երկու օրերին բուռն քննարկվել էր խորհրդարանում, մեծ դժվարությամբ, բայց առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Մինչ քվեարկությունը ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց, թերևս պարզելու՝ արդյոք սահմանադրական օրենքի քվեարկության համար անհրաժեշտ ձայների քանակն ապահովվո՞ւմ է, թե՞ ոչ: Նախագծերի փաթեթին դեմ քվեարկեցին խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, իսկ «Իմ քայլի» նեևրկա պատգամավորների 76 ձայները բավարար չէին օրինագծի ընդունման համար: Սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դրան ավելացրեց գործուղման մեջ գտնված, բայց «կողմ» ձայներ թողած 9 պատգամավորների ցանկը, արդյունքում օրինագծերի փաթեթը համարվեց ընդունված:

Կառավարության ներկայացրած նախագիծը դատական համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում է և առաջարկում է դատավորների բարեվարքության, ընտրության նոր սկզբունքներ: Ընդդիմությունը քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ դեմ է նախագծին, քանի որ ստեղծվում է կախյալ դատարան:

  • Կիսվել: