ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատարանը վաղը կքննի ինձ կալանավորելու միջնորդությունը. Ծառուկյան

Դատարանը վաղը կքննի ինձ կալանավորելու միջնորդությունը. Ծառուկյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Առաջին ատյանի դատարանը վաղը՝ հունիսի 17-ին, կքննի իրեն կալանավորելու միջնորդությունը։

«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է, ռեալ բան չկա»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք իր դեմ ցուցմունք կա՞, Ծառուկյանն ասաց՝ ոչ։

Նա նաեւ հավելեց. «Ինձ հետ կապված որեւէ բան չկա, որեւէ խնդիր չկա։ Կառավարման հետ ոչ մի կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ եթե կա որեւէ մեկը, որը բան ունի ասելու, թող գա առերեսման։ Շինծու, սարքած գործ է, դատարանում կքննվի, դուք էլ կտեսնեք»։

Ծառուկյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրին, որ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:  «Ներկայացրել են, այո։ Հիմա իրենց մեղադրանքը վաղը կքննվի եւ կտեսնեք՝ ինչ է ներկայացված։ Չկա հիմնավորում, սարքած գործ է»,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: