շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը նպատակ ունի ժամ առաջ կարդալ Նազիկ Ամիրյանի դատավճիռը. պաշտպան

Դատարանը նպատակ ունի ժամ առաջ կարդալ Նազիկ Ամիրյանի դատավճիռը. պաշտպան

Առանձնացնելով գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի քրեական գործերը՝ դատարանը նպատակ է հետապնդում ժամ առաջ կարդալ Նազիկ Ամիրյանի դատավճիռը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նա, մասնավորապես, ասաց. «Նախագահող դատավորը ոչ իրավաչափ գործողություն կատարեց և առանց դատավարական կողմերին լսելու ինքնուրույն որոշեց, որ պետք է առանձնացնի Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործը։ Այդպիսով դատավորը փաստեց, որ Մանվել Գրիգորյանն այնքան հիվանդ է, որ հնարավորություն չկա դատական նիստերը նրա ներկայությամբ շարունակել, բայցև չանդրադարձավ խափանման միջոց կալանքը փոխելուն»,-ասաց նա։

Բաղդասարյանն ասաց նաև, որ չի պատկերացնում, թե ինչպես պիտի առանձնացվեն գործերը։

«Ես դիտում եմ որպես անօրինական գործառույթների շարունակություն՝ անձին պահել կալանքի տակ՝ կմեռնի-կմեռնի, չի մեռնի, թող կալանքի տակ մնա: Նպատակ ունեն մեկ ժամ շուտ կարդալ Նազիկ Ամիրյանի դատավճիռը և դրանով հանրությանը ցուցանիշ ցույց տալ»,-հավելց Գրիգորյանի պաշտպանը։

  • Կիսվել: