ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատարանը արդեն 4-րդ անգամ մերժել է կալանավորել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին

Դատարանը արդեն 4-րդ անգամ մերժել է կալանավորել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժել է մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Սա, նկատենք, Հարությունյանին կալանավորելու մասին ՀՔԾ-ի արդեն 4-րդ միջնորդությունն է։

Հարցին, թե ի՞նչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, փաստաբանն ասաց, որ դեռ որոշումը չեն ստացել և չի կարող ասել՝ ինչի հիման վրա է դատարանը նման որոշում կայացրել:

Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը վերջերս լրացվել էր: Հարությունյանը մեղադրվում է 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով ապացույցներ կեղծելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Հարությունյանի նկատմամբ մեկ տարուց ավելի է՝ հետախուզում է հայտարարված: Ռուսաստանում գտնվող Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, հետախուզումն էլ անօրինական է համարում։ Փաստաբան Միհրան Պողոսյանը պնդում է՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում:

  • Կիսվել: