չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Դատապարտյալի կնոջ մարմնից թմրանյութի փաթեթ են հայտնաբերել

Դատապարտյալի կնոջ մարմնից թմրանյութի փաթեթ են հայտնաբերել

Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» բանտի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ, բանտի ներսում իրականացրել են հատուկ օպերացիա։ 

Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձորի բանտ է եկել դատապարտյալներից մեկի կինը, ում հատկացվել է օրինական կարճատև տեսակցություն։ Արդեն բանտում ստացված օպերատիվ տվյալներով կնոջը անձնական խուզարկության են ենթարկել, որի արդյունքում սպորտային կոշիկի մեջ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված բջջային հեռախոս, իսկ արդեն կանանց սենյակում բանտի կին աշխատակցի կողմից անձնական խուզարկությունը շարունակվում է, որի արդյունքում նրա մարմնում հայտնաբերվում է պոլիէթիլենային փաթեթ։

 Մանրամասները սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: