ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունները. Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ

Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունները. Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած հարձակումը։ 

Image may contain: text that says 'Felipe Alejos @FelipeAlejos 7m Condenamos el ataque de Azerbaiyán el 12 de Julio en #Tavush provincia de Armenia. Rechazamos las acciones bélicas y hacemos un llamado para que se encuentre una solución por la vía diplomática. @AraratMirzoyan .facebook.com/story.php?sto 1 7 13 16'

Հիշեցնենք՝ Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հայկական կողմից կորուստներ չկան: Թեթև վիրավորում են ստացել 2  ոստիկան և 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից  յոթ, 120մմ ականանետից 3 արկ։ Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաեւ անօդաչու թռչող սարքի եւ դիրքային կորուստ։

 

  • Կիսվել: