կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատապարտում եմ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ Ադրբեջանի այսպիսի քայլերը. Հովիկ Աղազարյան

Դատապարտում եմ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ Ադրբեջանի այսպիսի քայլերը. Հովիկ Աղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դատապայտել է Ադրբեջանի կողմից ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ քրեական հետապնդման սպառնալիքները։

«Ես՝ որպես Հովիկ Աղազարյան պատգամավոր, դատապարտում եմ Ադրբեջանի՝ ՀՀ երկու նախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցելու և հետախուզում հայտարարելու որոշումները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրա խոսքով, այսպիսի քայլերը չեն նպաստում այն օրակարգին, որը մենք փորձում ենք առաջ տանել մեր երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման կոնտեքստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ:

  • Կիսվել: