երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատախազական անկախությունը և պատասխանատվությունը շատ կարևոր են դատական, դատաիրավական բարեփոխումների ձևավորման գործընթացում․ ԵՄ դեսպան

Դատախազական անկախությունը և պատասխանատվությունը շատ կարևոր են դատական, դատաիրավական բարեփոխումների ձևավորման գործընթացում․ ԵՄ դեսպան

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորում է դատախազության անկախությունը և պատասխանատվությունը դատական, դատաիրավական բարեփոխումների գործընթացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

ԵՄ դեսպանը նաև շնորհավորեց գլխավոր դատախազին, ներկաներին:

«Կարծում եմ՝ մենք հասկանում ենք, որ դատախազական անկախությունը և պատասխանատվությունը շատ կարևոր են դատական, դատաիրավական բարեփոխումների ձևավորման գործընթացում»,-ասաց Վիկտորինը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Դատախազության անկախությունը շատ կարևոր է, ինքնանպատակ չէ: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: